Լրահոս
Օրվա լրահոսը

«Պռավալ ա, նպատակային պռավալ ա, ես ձեզ ասում եմ՝ չի աշխատելու»․ քաղաքապետը զայրացավ

Ապրիլ 04,2022 12:12 Share

«Ավտոբուսներն ու տրոլեյբուսները լվանալուց հետո ո՞նց եք չորացնելու, շորո՞վ են չորացնելու». այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երեւան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանից հետաքրքրվեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա հետաքրքրվեց՝ ավտոբուսների եւ տրոլեյբուսների համար մրցույթի օր է նշանակվել, բայց գրված չէ, թե ինչպես են չորացնելու այս տրանսպորտային միջոցները:

«Սովորական ավտոմեքենան, երբ գնում է, որպեսզի լվացնեն, դուրս է գալիս՝ ինչ-որ ձեւ չորացնում են, կամ շորով են չորացնում կամ համապատասխան սարքով։ Նախ` այն նամակը, որ ինձ եք ուղարկել, անցած անգամ հայտարարեցիք, որ էդ գնով Երեւանում է, որ կարդաք մի անգամ, կտեսնենք, որ էդ գնով Երեւանում չի: Իր մաքսազերծումը, տեղափոխման ծախսերը էդ սաղ որ գումարում եք, էդ թիվը չի կազմում: Արդեն 4-րդ ամիսն է՝ նպատակային «պռավալ» եք տալիս։ Ուրիշ բան չեմ կարող ասել»:

Երեմյանը փորձեց արդարանալ․««Պռավալ» չի»։ Քաղաքապետը շարունակեց․««Պռավալ» ա։ Ես անցած անգամ ասացի՝ «պռավալ է» ու այդպես էլ եղավ՝ ոչ ոք չմասնակցեց: Հիմա երկրորդն է: Հիմա հարց եմ տալիս՝ այդ բնութագիրը, որ գրել եք՝ ավտոբուսներն ու տրոլեյբուսները ո՞նց են չորացնելու: Էդտեղ ոչ մի բան չկա գրած: Վերցրել եք պարամետրերն էլ ընդհանուր առմամբ թուլացրել եք: Որակյալ բան պետք է առնենք: Դա մենակ տրոլեյբուսները չի, ավտոբուսներն էլ հետն է լվալու: Պատկերացո՞ւմ եք՝ ինչ ինտենսիվությամբ պետք է աշխատի»:

Երեմյանը պնդեց, որ կաշխատի։ «Պարոն Երեմյան, չի աշխատելու, ես ձեզ վստահաբար ասում եմ՝ չի աշխատելու: Էս ձեր տրոլեյբուսները չի, է, որ ասեք՝ աշխատում է, չի աշխատում։ Հարց եմ տալիս՝ ո՞նց են չորանալու ավտոբուսները։ Մոտ 600 ավտոբուս ենք ունենալ, մի հատ նորմալ լվացման կայան ենք ուզում դնել, դուք էնպիսի պարամետրեր եք գրել, որ մեկ ամիս հետո չաշխատի»:

Հարություն Երեմյանը հավաստիացրեց՝ կաշխատի, կտեսնեք։ Երեմյանի այս պնդումը էլ ավելի զայրացրեց քաղաքապետին․«Չէ, ես չեմ ուզում, որ կաշխատի, կտեսնեք․․․ 40 քանի միլիոն բյուջեից չեմ ծախսելու, որ մեկ ամիս հետո ասեմ՝ տեսաք, ես ճիշտ էի: Գնացեք նորմալ տեխբնութագիր գրեք, բնութագիրն էլ փոխեք, չորացման համակարգն էլ նույն ձեւ։ Ձեր գնումների մասնագետն աշխատո՞ւմ ա»:

Պատասխանը դրական էր՝ աշխատում է։ Հետո համապատասխան մասնագետները խոստացան, որ գործակարգավարականից հետո քաղաքապետի սեղանին կլինի այն, ինչ պահանջվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930