Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բուհերի մասին ամբողջական տեղեկություններով կայք կստեղծվի՝ օտարերկրյա դիմորդների համար

Ապրիլ 04,2022 14:31

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ–ի և «Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է ներկայացրել պատրաստվող կայքի հիմնական առավելությունները․ «Էլեկտրոնային կայքը ներառելու է Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ՝ առաջարկվող մասնագիտությունների, պահանջվող փաստաթղթերի, պարտադիր քննությունների, անհրաժեշտ կարողությունների մասին։ Կայքի միջոցով ոչ միայն հնարավոր կլինի առավել կարճ ժամկետներում և համակարգված փնտրել, գտնել և ուսումնասիրել այն առաջարկները, որոնք համընկնում են դիմորդի հետաքրքրությունների հետ, այլև առցանց դիմել այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություն։ Սա կխնայի ոչ միայն դիմորդների ժամանակը, այլև զգալիորեն կթեթևացնի նրանց ֆինանսական բեռը, քանի որ այլևս անհրաժեշտություն չի լինի քննություններից ամիսներ առաջ գալու և թղթաբանական հարցերը տեղում լուծելու»,– ասել է Արտակ Պողոսյանը։

«Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանը հույս է հայտնել, որ կայքի գործարկումից հետո Հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել մեծ ճանաչելիություն ձեռք կբերի աշխարհում, իսկ առաջարկվող մասնագիտություններն ավելի պահանջված կդառնան օտարերկրյա դիմորդների համար։

Կայքի նախատեսվում է ամբողջությամբ գործարկել արդեն տարեվերջին։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930