Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր քաղաքապետարանում ընթացող գործակակարգավարական խորհրդակցությանն արտաքին գովազդը վերահսկելու եւ հաշվառում իրականացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ զեկուցեց, որ հատուկ ծրագիր է գրվել, որտեղ համապատասխան քարտեզ է ավելացվել եւ քաղաքում շրջելիս անգամ հեռախոսով հնարավոր է ստուգել տվյալ գովազդը կա՞ քարտեզի վրա, թե՞ ոչ։ «Ինձ թվում է՝ մենք պետք է անցնենք բացառապես այս ծրագրով գովազդի տեղադրման դիմումներ ստանալուն եւ հաստատելուն»,-ասաց Գրիգորյանը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց՝ թվայնացումը պետք է առաջ տանել, դա թղթային տարբերակից էլեկտրոնային անցնելը նշանակում է՝ աշխատանքի արդյունավետության բարձրացում, վերահսկողություն, որոշումների արագ կայացում։
Սուրեն Գրիգորյանը հավելեց․«Ոչ մեկին ուղիղ մեղադրանք չներկայացնելով՝ տեսականորեն նաեւ կոռուպցիոն ռիսկն է էական նվազում, որովհետեւ, ամեն դեպքում, համակարգին կաշառելու դեպք կարծես թե դեռ չեն հայտնաբերել»։
«Կգտնեն, վստահ եմ»,-արձագանքեց քաղաքապետը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































