Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնքան եմ ուրախացել, որ էդ «Մալբրի» համակարգը դրել ենք, 5 րոպեում երեւալու է՝ ով չի աշխատում ու էդ իր հետեւանքն է ունենալու»․ քաղաքապետ

Ապրիլ 04,2022 14:21 Share

«Էնքան եմ ուրախացել, որ էդ «Մալբրի» համակարգը դրել ենք, որ բացելու եմ, նայեմ՝ կարգադրությունը որտեղ է հասել, ում սեղանին, ով չի պատասխանել, երբ է պատասխանել»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, երբ տարբեր հարցերի զեկուցման ժամանակ պատասխանատուները վստահեցնում էին, թե ուրբաթ օրը համապատասխան փաստաթուղթը, կարգադրությունները էլեկտրոնային եւ թղթային տարբերակով ուղարկել են, սակայն հասցեատերերը գործակարգավարականի ժամանակ ասում էին՝ կստուգեմ, կպատասխանեմ։

Քաղաքապետն ասաց, որ «Մալբրի» համակարգով ստուգելու է, թե տվյալ փաստաթուղթն ինչ ընթացք է ստանում․ «5 րոպեում երեւալու է՝ ով է աշխատում, ով չի աշխատում, ու էդ, իհարկե, իր հետեւանքն է ունենալու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930