Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր նախորդ հարցազրույցներից մեկում բերված Թաթարստանի օրինակին

Ապրիլ 04,2022 22:05

Ռուբեն Վարդանյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է իր նախորդ հարցազրույցներից  մեկում բերված Թաթարստանի օրինակին

Մի կողմից՝ ես շնորհակալ եմ և ուրախ եմ, որ իմ վերջին հարցազրույցը լայն արձագանք ունեցավ, և տարբեր սոցիալական ցանցերում քննարկումներ եղան։ Ուզում եմ ասել, որ առաջնորդների ամենակարևոր հատկանիշներից մեկը պատասխանատվություն վերցնելն է, ազնիվ լինելն ու խոսելը ոչ թե այն մասին, ինչ մարդիկ ուզում են լսել, այլ այն մասին, ինչ, կարծում ես, կարևոր է քո ազգին օգնելու համար։ Նորից եմ ուզում ասել, եթե մենք ուզում ենք մեր անկախությունը պահպանել,   ուղղակի չպետք է նստենք ու սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ համար ինչ-որ բան անի։ Եթե մենք ոչինչ  չանենք, կկորցնենք մեր անկախությունը: Եթե մենք ոչինչ չանենք, կդառնանք Ռուսաստանի մի մաս, ընդ որում՝ ոչ թե Թաթարստանի նման, այլ՝ Ռուսաստանի մի աղքատ մաս: Եթե ոչինչ չանենք՝ անկախությունը չենք կարողանա պահպանել: Անկախությունը բազմոցին նստելով չեն պահպանում,  անկախությունը պահպանում են գործերով։

Եվ ես վստահ եմ, ինչպես ասացի այդ հարցազրույցում, որ մեր անկախությունը պահպանելու համար մենք պետք է ամեն ինչ անենք՝ միանալով, համախմբվելով. անկախություն պաշտպանելը միայն քննադատելով չէ, գործ անելով է։

Վերջին քսան տարվա ընթացքում մենք Նուբարի,  մեր ընկերների հետ միասին ամեն ինչ անում էինք, որ անկախությունը իսկապես դառնա իրականություն։ Եվ մենք շարունակելու ենք անել, չնայած ամեն դժվարության, որ սպասվում է մեզ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Որովհետև մենք գիտենք, որ ինչ անում ենք, անում ենք ազնիվ՝ սիրելով մեր հայրենիքը, սիրելով մեր ազգը, և մենք շարունակելու ենք այդպես մինչև մեր կյանքի վերջը։

 

Ռուբեն Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930