Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդները կարեւոր գործընկեր է Հայաստանի համար. Արման Եղոյան

Ապրիլ 20,2022 22:22

Նիդերլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր-անդամ եւ եվրոպական արժեքների առաջմղողներից, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը:

Հանձնաժողովի նախագահը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել Նիդերլանդների կողմից Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին, ինչպես նաեւ խորհրդարանի կողմից 2021թ. ընդունած բանաձեւին, որում հղում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր նախորդ բանաձեւերին՝ խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերջնականապես եւ հստակ ճանաչել այն:

Նիկո Սխերմերսը նաեւ ներկայացրել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930