Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ՀԲ պաշտոնյաների հետ

Ապրիլ 21,2022 23:44

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային հանդիպումների շրջանակներում մասնակցել է ՀԲ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ կայացած հայկական պատվիրակության հանդիպումներին:

ՀԲ-ի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումների ներքո Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները և դրանց դիմակայելու նպատակով ՀԲ-ի հետ համագործակցության շրջանակը: Ընդգծվել է ՀԲ-ի հետ Երկրի գործընկերության շրջանակի ներքո արտահանման խթանման, մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և բնական ռեսուրսների կայուն կառավարման ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930