Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում եք ԿԲ շենքին, տեսնո՞ւմ եք քյաբաբ առ քյաբաբ վերադարձրած կոպեկ առ կոպեկները… վարչապետի պաշտոնը զբաղեցնողը լկտիաբար խաբել է բոլորիս». Բաբկեն Հարությունյան

Ապրիլ 28,2022 20:40

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցներն անցնում էին Երեւանի քաղաքապետարանի մոտով: «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն ասաց. «Այսօր աչքովս ընկավ, որ քաղաքապետ աշխատողն ասել է՝ Նիկոլ Փաշինյանը մնալու է: Հիմա ուզում եմ ասել՝ դու քո ասածին հավատո՞ւմ ես»:

Բաբկեն Հարությունյանն ասաց, որ ինչպես այդ քաղաքապետը, այնպես էլ այս իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցնողները մնալու են պատմության սեւ էջերում. «Մի քանի օրից սկսելու է նոր պատմություն, նոր Հայաստան, իրակա՛ն Հայաստան, ոչ թե այն Հայաստանը՝ թշնամանքի, որ սրանք բերեցին, փաթաթեցին մեր վզին»:

Անցնելով Կենտրոնական բանկի շենքի մոտով՝ Հարությունյան ասաց. «Նայում եք, տեսնո՞ւմ եք քյաբաբ առ քյաբաբ վերադարձրած կոպեկ առ կոպեկները: Ճիշտ եք անում, որ չեք տեսնում, որովհետեւ ինչպես մնացած բոլոր հարցերում, այս հարցում եւս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը լկտիաբար խաբել է բոլորիս: Նիկոլի հրաժարականը լինելո՛ւ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930