Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ միշտ չէ, որ պահում է սկզբունքայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններում». Վանեցյան

Ապրիլ 29,2022 20:50

Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի երթը:

Նա լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց վարչապետ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ՝ «արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»:

Վանեցյանն ասաց. «Արայիկ Հարությունյանն ասում է՝ խաղաղության օրակարգն ընդունում ենք: Մենք էլ ենք ընդունում խաղաղության օրակարգը, բայց ոչ ի հաշիվ ՀՀ-ի կամ Արցախի ինքնիշխանության, տարածքների կորստի, միակողմանի զիջումների: Խաղաղության օրակարգը, որն առաջադրվել է, մենք այս պահին ունենք մենակ Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքները, որը կարճ հետեւյալի մասին է՝ Արցախ այլեւս չկա, այն Ադրբեջանի կազմում է, Հայաստանի տարածքների մասին կխոսենք, կնայենք ինչ-որ մի ձեւ կհարմարեցնենք, մնացածն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ հայեր, ձեզ խելոք պահեք, թե չէ տեսեք ձեզ ինչ եմ անում: Այս իշխանությունը դա է ուզում, մենք դրա դեմ ընդվզել ենք: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման, իհարկե, դա ընդունելի է»:

Վանեցյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ միշտ չէ, որ պահում է սկզբունքայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններում, ուստի իր համար հիմք է Արցախի ԱԺ-ի հայտարարությունը, որն ընդունվել է միաձայն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930