Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 7-ին կենսաբանության եւ աշխարհագրության քննություններն են

Հունիս 06,2022 16:34

Հունիսի 7-ից մեկնարկում են միասնական քննությունները: Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, Երևանում ու մարզերում գործելու են 15 քննական կենտրոններ: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրությունից՝ 127 (2021-ին՝ 176 էին):

Կենսաբանության եւ աշխարհագրության միասնական քննությանը գործելու է 15 քննական կենտրոն, 11-ը` մարզերում, 4-ը՝ Երեւանում: Մարզերում քննական կենտրոնները, որպես կանոն, մարզկենտրոններում են՝ մեկական: Միայն Կոտայքի մարզի քննական կենտրոնը Չարենցավանում է, իսկ Սյունիքում Կապանից բացի, քննական կենտրոն է գործելու նաև Գորիսում:

Երևանի թիվ 11 հիմնական դպրոցում կենսաբանությունից քննություն կհանձնի 140 դիմորդ, թիվ 190 ավագ դպրոցում`120 դիմորդ, մայրաքաղաքի թիվ 189 ավագ դպրոցում կենսաբանությունից քննություն կհանձնի 123 դիմորդ, իսկ թիվ 135 հիմնական դպրոցում կենսաբանությունից՝ 120, աշխարհագրությունից՝ 20 դիմորդ:

Կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաների քննության տեւողությունը 3 ժամ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930