Ռուս զինվորականները առաջնահերթ են համարում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի շուրջ. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս զինվորականները դա իրենց առաջնահերթություններից են համարում, դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն իսկ կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով եւ կա ընկալում, որ նախատեսվող սահմանազատման աշխատանքներում այս հարցերը նկատի կառնվեն եւ արդեն կլուծվեն»,- ասաց Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ