Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ըստ բելառուսական ընդդիմադիր մամուլի, Անդրեա Վիկտորինին Լուկաշենկոյից կաշառքներ է վերցրել Բելառուսում մարդու իրավունքի ոտնահարումները թաքցնելու համար»

Հունիս 10,2022 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայելի» ակումբում խոսելով հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բիրտ ուժ կիրառելու շուրջ լռություն պահպանող Հայաստանի ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի մասին՝ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը մի հետաքրքիր բացահայտում արեց:

«Հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում այդ ջարդի ականատեսներից մեկը ես եղա, երբ հայտնվեցի բախման կիզակետում, ինքս էլ վնասվածքներ ստացա, բայց  շարունակեցի ուղիղ եթերը, որպեսզի դիմացի սենյակում վեր ընկած Եվրոպական Միության դեսպանը, որը, իբր, ժողովրդավարություն է պաշտպանում, դեսպան, որն ըստ տեղեկությունների Լուկաշենկոյից բազմաթիվ անգամ կաշառքներ է վերցրել՝ ըստ բելառուսական ընդդիմադիր մամուլի, Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումները թաքցնելու եւ Բրյուսել չզեկուցելու համար, տեսնի»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: