Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Երևանում է Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը

Հունիս 11,2022 15:02

Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը Երևանում է:
Նա կմասնակցի այստեղ կայանալիք Գիտության և բիզնեսի օրերին՝ հունիսի 13-17-ը։ Միջոցառումը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Կմասնակցեն սփյուռքահայ այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, ՀԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը և այլք։

Միջոցառման նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում, ինչպես նաև գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։
Բացման միջոցառումը կանցկացվի հունիսի 15-ին Մարզահամերգային համալիրում։

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930