Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն է, որ համայնքային գրադարանները դառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ, ստեղծարար մտահղացումների վայր

Հունիս 16,2022 14:53

Երևանյան գրադարաններում իրականացվող ծրագրերին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող մասնաճյուղեր:

Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ու Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ փոխքաղաքապետը շրջել է գրադարաններում, տեղում քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:

Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղում պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ իրականացված ծրագրերը, իսկ Ջ. Բայրոնի անվան արվեստի, գրականության գրադարան-մասնաճյուղում քննարկվել են մաշված և արդիականությունը կորցրած գրականության դուրսգրման գործընթացը կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու նախաձեռնությունները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ոլորտի զարգացմանը միտված քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Քաղաքային իշխանության նպատակն է, որ համայնքային գրադարանները հանդես գան ոչ թե իբրև զուտ տեղեկատվական միջնորդ կամ պարզապես գրքերի պահոց, այլ դառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ, ստեղծարար մտահղացումների վայր: Բացի այդ, բարեփոխումների շնորհիվ գրադարաններում կձևավորվի գիտական ու կրթական այնպիսի միջավայր, որտեղ բնակիչներին կմատուցվեն ժամանակակից ծառայություններ և վերջիններս կկարողանան լիարժեքորեն բավարարել մտավոր և մշակութային զարգացման իրենց պահանջմունքները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930