Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաբերդ բնակավայրում ավարտվել են ճանապարհի սալիկապատման աշխատանքները

Հունիս 28,2022 20:10

Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրում ավարտվել են 13-րդ  փողոցի ճանապարհի վերանորոգման և սալիկապատման աշխատանքները։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Աշխատանքներն իրականացվել են կառավարության սուբվենցիոն ծրագրով` Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ նույն ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները ևս ավարտական փուլում են։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 394. 357. 862 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 276, 050, 503 ՀՀ դրամ (70%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 118. 307. 359 ՀՀ դրամ (30%): Բերդ քաղաքի  Հ. Ադամյան փողոց ճանապարհը վերանորոգվում է ամբողջությամբ: Գարեգին Նժդեհ փողոցում վերանորոգվում է 760 մ երկարությամբ, Ն. Ստեփանյան փողոցում՝ 250 մ երկարությամբ ճանապարհահատված, Զորավար Անդրանիկ փողոցի՝ Զորավար Անդրանիկ-Մ. Խորենացի խաչմերուկից մինչև Զորավար Անդրանիկ-Մ. Մաշտոց խաչմերուկն ընկած հատվածը, Զորավար Անդրանիկ-Մ.Խորենացի խաչմերուկը, Խորենացի 27 բ բազմաբնակարան շենքի բակային տարածքը:

Բերդ քաղաքում կառուցվել է  միջինը 1.5 մ բարձրությամբ, 0.5 մ լայնությամբ, 80 մ երկարությամբ հենապատ: Վերանորոգվող բոլոր ճանապարհներին կից կառուցվում են ջրահեռացման համակարգեր: Կիրականացվեն նաև Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 450 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի հիմնովին վերանորոգման աշխատանքներ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930