Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել Զանգեզուրի միջանցքի ավտոճանապարհային մայրուղու հարցում, մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց ոչ մեծ հատվածի հարցը: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր բարձրաստիճան աղբյուրը:

Թերթի աղբյուրի խոսքով՝ Երևանն արագացրել է նախագծի համաձայնեցումն այն բանից հետո, երբ Բաքուն որոշեց մայրուղիներ կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ



















































