Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում կայացել է վոլեյբոլի համայնքային առաջնություն

Հունիս 30,2022 22:15

Իջևան քաղաքի թիվ 1 դպրոցի մարզադահլիճում տեղի է ունեցել վոլեյբոլի համայնքային առաջնություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետարանի, Իջևանի համայնքապետարանի, Ազատամուտի, Գանձաքարի, Աչաջրի և Սևքարի մարզական թիմերը։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնից։ Հետաքրքիր և լարված մրցապայքարի արդյունքում առաջին տեղ է գրավել Գանձաքարի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար, Աչաջրի և Իջևանի համայնքապետարանի թիմերը։ Հաղթող թիմերը և մասնակիցները պարգևատրվել են  գավաթներով, պատվոգրերով և մեդալներով։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930