Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը բռունցքով հարվածել ու կոտրել է Վանաձորի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի դռան ապակին

Հուլիս 07,2022 17:36

Երեկ՝ հուլիսի 6-ին, ժամը 00:50-ի սահմաններում դատապարտելի միջադեպ է տեղի ունեցել «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում:

Թերապեւտիկ բաժանմունք այցելած տղամարդը, շրջանցելով ընդունարանի բժիշկներին ու անվտանգության աշխատակիցներին, հասել է 2-րդ հարկում գտնվող թերապեւտիկ բաժանմունք, բռունցքով հարվածել եւ կոտրել է բաժանմունքի դռան ապակին:

📌Դեպքն արձանագրվել է տեսախցիկների կողմից: Կատարվածի վերաբերյալ արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:

📌Մինչ այդ սակայն, հարկ է նշել, որ այստեղ կարեւորը ոչ թե հիվանդանոցին պատճառված գույքային վնասն է, որը միանշանակ փոխհատուցվելու է, այլ ողջ բուժանձնակազմի ու բաժանմունքում այդ ժամին բուժում ստացող հիվանդների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը, որը, բացի իրավական գնահատական ստանալուց, պետք է արժանանա նաեւ հասարաության պարսավանքին:

📌«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի տնօրինությունը դատապարտում է կատարվածն ու վստահեցնում, որ ցանկացած ոտձնգություն, նմանատիպ խուլիգանական ցանկացած դրսեւորում ստանալու է իր համարժեք պատասխանը:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031