Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանի մահը քաղաքական սպանություն էր. Արմեն Աշոտյան

Հուլիս 17,2022 18:09

Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է հոգեհանգստյան արարողությունը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, որը մահացավ դատարանում՝ դատական նիստի ժամանակ:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանի մահը քաղաքական սպանություն որակեց. «Սա ոչ միայն քաղաքական շինծու գործ էր, քաղաքական կալանավորում էր, քաղաքական դատավարություն էր, այլեւ քաղաքական սպանություն: Սպանության ձեւերը տարբեր են, անպայման չէ, որ հենց այդ պահին գյուլլայով մարդ վերացնեն: Քաղաքական ռեժիմները մարդկանց դեմ այնպիսին, ինչպիսին մեզ մոտ Հայաստանում է, կիրառում են շատ տարբեր պրակտիկաներ: Արմենի  մահը քաղաքական սպանության դրսեւորում էր»:

Նրա ձեւակերպմամբ, «Եվրոպական ժողովրդավարական  հանրույթը, Եվրոպայի խորհրդի տարածքը, որը իբր թե մարդու իրավունքների նկատմամբ ուներ պաշտամունքային վերաբերմունք, իրականում ցույց է տալիս իր երկդիմի վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ: Ես ավաղ որեւէ ակնկալիք չունեմ, որ Արմենի մահը կարող է դառնալ այն վերջին ապտակը այն կառույցներին, որոնք ստիպված պետք է  լինեն ուշքի գալ եւ հայտարարված արժեքներին համահունչ ձեւ տալ, թե քաղաքականություն են իրականացնում: Բոլոր դեպքերում, նման սպանությունները ոչ ոք չի մարսում: Այդ սպանությունների մեղավորներն անպայման պատժվում են՝ կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից:

Արմենի նման ինտելեկտուալ կորցնելը մեծ կորուստ է հայ հասարակության համար, հասարակա-քաղաքական դաշտի համար, մեծ հարված՝ իր ընտանիքի եւ ընկերների համար: Ցավոք, մենք ապրում ենք մի սարսափելի ժամանակահատվածում, երբ մահն էլ է դառնում ռեալիթի շոու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031