Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել

Հուլիս 28,2022 23:40

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։

Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ թռչունին կենդանաբանական այգի տեղափոխելու համար։

Սիտակագլուխ անգղը (Gyps fulvus) սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031