Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ողջաբերդի սողանքային գոտում գտնվող 15 տների բնակիչներին բնակարան գնելու աջակցություն կտրամադրվի

Օգոստոս 08,2022 17:56

Ինչպես բազմիցս ներկայացրել ենք, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի:

Փոխհատուցման տրամադրման աշխատանքների կազմակերպման նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է համակարգի գործընթացը:

Մարզի ղեկավարն աշխատանքային այց է կատարել Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայր, հանդիպել շահառու 15 ընտանիքների անդամներին՝ նրանց ներկայացնելու փոխհատուցում ստանալու ընթացակարգերը՝ ծանուցումների ստացման, դիմումների ներկայացման, ընդունված որոշումների գրանցման, փաստաթղթերի ուսումնասիրության, ցուցակների կազմման և մնացած բոլոր գործառույթների իրականացման հետ կապված:

Ահարոն Սահակյանը լսել է նաև բնակիչների կողմից բաձրաձայնված հարցեր, որոնց տրվել են մանրամասն պարզաբանումներ:

«Գառնի համայնքի ղեկավարի և Ողջաբերդի վարչական ղեկավարի հետ պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը, որպեսզի մեկնարկած գործընթացն ընթանա բնականոն՝ առանց խոչընդոտների, և շահառու ընտանիքները կարողանան ստանալ երկար սպասված փոխհատուցումը»,- նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր և մարզպետարանի ընդգծված կամքը այս կարևոր որոշումը կյանքի կոչելու համար՝ այն վստահությամբ, որ հաջորդ փուլով լուծվելու են նաև մյուս բնակիչների բնակարանային խնդիրները:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031