Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց բողոքը

Օգոստոս 09,2022 11:09 Share

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքի որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը, այն է` մերժել։ Սա ենթադրում է, որ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել