Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնոյի բնակիչները մնալու են մինչեւ ամսի 25-ը․ ոստիկանները տեղում են

Օգոստոս 19,2022 14:13

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում երեկվանից կապի խնդիր կա։ Համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցել չի հաջողվում։

Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, որն այս օրերին Աղավնոյում է, հայտնեց, որ Աղավնոյում դեռեւս մնացել են բնակիչների մի մասն ու Աղավնոյի պաշտպանության համար եկած քաղաքացիները․ «Բնականաբար, գյուղապետը եւս տեղում է։ Գիշերը ոստիկանները լավ հսկողություն են իրականացրել։ Չգիտեմ՝ հետագայում մնալու են, թե ոչ։ Նկատի ունեմ մնացած օրերը, բայց այս գիշեր աշխատել են»։

Հետաքրքրվեցինք՝ Աղավնոյում մնալու հետ կապված քննարկումներն ինչպիսի՞ն են, անվտանգության սպառնալիքը հաշվի առնվե՞լ է։ «Քննարկումներն այնպիսին են, որ գոնե մինչեւ ամսի 25-ը բնակիչները մնան։ Հավանաբար, այդ ժամկետից նրանք դուրս կգան, հստակ չէ։ Մոտեցումները տարբեր են»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ բնակիչների տարհանման հետ կապված կազմակերպչական խնդիրներ կա՞ն, Հովհաննես Իշխանյանը պատասխանեց, որ ոչ․ «Այս օրերին լարված աշխատանք է իրականացվել տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանների կողմից։ Ողջ օրը վազվզոցի մեջ են, կազմակերպված աշխատում են»։

Հիշեցնենք՝ թեեւ նոյեմբերի իննի հայտարարությամբ նախատեսված չէ Բերձորի միջանցքի հայաթափում, սակայն Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին հրահանգված է լքել բնակավայրերը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031