Լրահոս
Օրվա լրահոսը

Դումանյան. Կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները

Օգոստոս 29,2022 12:57

«Գառնի» պատմամշակութային արգելոցթանգարանի տարածքում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շուրջ 500 շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ով նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պետական այրեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլք։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական խոսքում ընդգծել է՝ ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ է միայն հնարավոր հասնել երկրի կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության:

Ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին ու պրոֆեսորադասախոսական կազմին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է՝ ՃՇՀԱ համալսարանն աչքի է ընկնում կրթական ծրագրերով, առողջ մրցակցությամբ, լավ արդյունքներով, պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներով։

«Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսանողներ ու գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև բոլորս էլ, ի վերջո, քաջ գիտակցում ենք՝ կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները։ Բարձրագույն կրթության ոլորտում հստակ նախանշել ենք մեր անելիքները, որոնք դյուրին չեն, բայց միասին պետք է հաղթահարենք և կերտենք մեր ապագան»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Առանձնակի կարևորվել են համալսարանում վերջին տարիներին իրականացված կրթական ծրագրերի բարեփոխումները և նյութատեխնիկական բազայի թարմացումը:

Միջոցառումն ուղեկցվել է մշակութային կատարումներով. հյուրընկալվել էին «Բերդ» անսամբլը, «Սարդարապատ» պարային համույթը, Մնջախաղի պետական թատրոնը և մշակութային այլ խմբեր:

 ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031