Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային պատահարի կողմ չի հանդիսանում

Սեպտեմբեր 09,2022 13:30

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպություն է դիմել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ Արմենակ Վազգենի Մանուկյանը եւ հայտնել, որ 2022 թ. մարտի 17-ին Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, 05MX550 համարանիշի տրանսպորտային միջոցին պատճառվել է 1 մլն. 620.000 ՀՀ դրամի չափով վնաս, այն տուժողին հատուցվել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության կողմից։ Դեպքից չորս ամիս անց՝ հուլիսի 19-ին, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը թիվ Ն/ՔԱ-14-4175 գրությամբ մեր դիմումատուին հայտնել է, որ ապահովագրական ընկերությունը ձեռք է բերել հետադարձ պահանջի (սուբրոգացիա) իրավունքները նշված ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ: Ապահովագրական ընկերությունն իր այս պահանջը հիմնավորվել է «ԱՊՊԱ-ի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի բ) պարբերության, ըստ որի՝ Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին։

Իրականում, ըստ դիմումատու Արմենակ Մանուկյանի, եղել է այլ իրավիճակ: Նա հայտնել է, որ ինքը պատահարի կողմ չի հանդիսանում, որեւէ տեղեկություն կամ առնչություն չի ունեցել կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի եւ որեւէ ավտոմեքենայի վնասվելու հետ, որպեսզի դրա մասին ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ կարգով հայտներ կամ չհայտներ ապահովագրական ընկերությանը։ Դեպքի մասին նա տեղեկացվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից, որից հետո սահմանված ժամկետում զանգահարել է ԱՊՊԱ ընկերությանը եւ տեղեկացրել, որ ավտոտրանսպորտային պատահարի մասին որեւէ տեղեկություն չի ունեցել, ճանապարհատրանսպորտային պատահարի կողմ չի հանդիսանում:

Եղելության մասին ինձ պատկանող՝ [email protected]էլ. հասցեի միջոցով գրավոր տեղեկացրել եմ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանին: Ստանալով մեր հիմնավորված եւ պատճառաբանված գրությունը՝ հիշյալ ապահովագրական ընկերությունը շարունակում է պահանջել 1 620 000 ՀՀ դրամ Արմենակ Մանուկյանից: Ելնելով ստեղծված իրավիճակից, բջջային օպերատորից պահանջելով եւ ստանալով Արմենակ Մանուկյանի այդ օրվա բոլոր հեռախոսազանգերի մասին տեղեկագիր, Ճանապարհային ոստիկանությունից անձամբ տեղեկանալով կատարված ՃՏՊ-ի մասին բոլոր մանրամասները եւ մեր դիմումատուի անմեղությունը ապացուցված տեսնելով, որպես նրա լիազորված անձ, դիմել եմ ՀՀ ֆինանսական հաշտարարին:
Հաշվի առնելով նաեւ կատարվածում հանցակազմի առկայությունը եւ ապահովագրական ընկերության կողմից դրսեւորած հանցավոր անփութությունը, առաջիկայում հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ իրավապահ մարմիններին:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

ԻՀՄԱ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930