Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իշխանություններն այս պահին ներգրավված չեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին. Լուսինե Ավանեսյան. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 09,2022 14:21 Share

Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պատասխանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:

ՀՀ վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում հայտարարել էր, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ»,-ասել է Փաշինյանը:

Պարզելու համար՝ Արցախի իշխանությունները տեղեկացվա՞ծ են արդյոք՝ ԼՂ հարցը տարանջատված է, թե ոչ, մշակվող փաստաթղթի նախագծի մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ, արձանագրում լինելու է, թե ոչ և, եթե այո, ապա ինչպե՞ս է այդ փաստաթուղթն առնչվելու ԼՂ հարցին, «Փաստինֆո»-ն դիմել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակին։

«Արցախի Հանրապետության իշխանություններն այս պահի դրությամբ ներգրավված չեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին։ Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը եղել և մնում են Արցախի Հանրապետության իշխանությունների քաղաքական ուղենիշը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930