Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 17,2022 20:41

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխող ուժի տարբեր առանցքային դեմքեր՝ 1-ին դեմքից մինչև խորհրդարանի ներկայացուցիչներ, խոսում են ՀՀ-ի ունեցած մատակարարումների խնդիրների և առաջին հերթին սպառազինության կարիքների մասին։
Ընդ որում՝ սա արվում էր և՛ վերջին ագրեսիայի ընթացքում, և՛ հիմա, երբ իշխանության տարբեր դեմքեր կամ իշխանության տակ գործող մանր-մունր գործիչները խոսում են նոր ագրեսիայի վտանգի մասին։

Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինամթերքի, զինտեխնիկայի համալրման, կայուն մատակարարումների խնդիր ունի։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը բացահայտում իր և իր հիմնական դաշնակցի, ռազմաքաղաքական դաշինքի ճգնաժամի մասին։
Իհարկե, ինչուների շարքը երկար է, իսկ պատասխանը՝ վաղուց ակնհայտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930