Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում ճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունը

Սեպտեմբեր 17,2022 22:14

«Արցախպրեսը» տեղեկացնում է, որ վերջին օրերին Ստեփանակերտում շարունակվող հանրահավաքների արդյունքում այսօր հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։

31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը ՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրված են «ԼՂՀ անկախության մասին հռչակագրով» և համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսված հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանի կողմից իրականացվել է նաև խորհրդային իշխանության տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր հետագա տարիներին։ Այն շարունակվում է նաև այսօր, ինչի մասին, Օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձությունները, երբ տեղի է ունեցել զինված ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, որն ուղեկցվել է մարդկության դեմ հանցագործություններով ՝ սպանվածների մարմիններին ծաղրելով, գերիներին գլխատելով և հայատյաց այլ անմարդկային դրսևորումներով։

Ադրբեջանը, չթաքցնելով հայերի եւ հայկական պետականության ոչնչացման իր մտադրությունները, իրականացնում է Հայոց ցեղասպանությունը ՝ իր հանցավոր գործողությունների մեջ ներգրավելով տարածաշրջանային եւ միջազգային այլ ուժերի: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։

Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգության երաշխավորը և միջնորդական գործառույթներ էր իրականացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։

Բայց Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյություն ունեցող կարգավիճակի փոփոխություն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ լեգիտիմ չէ և իրավաբանական ուժ չունի։

Ճանաչեք ԼՂՀ անկախությունը՝ մի մասնակցեք Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող Հայոց ցեղասպանությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930