Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Սկսում եմ հանրային ակտիվ գործունեություն․ իմ հիմնադրամը չունի որեւէ օլիգարխի ֆինանսավորում»․ Թաթոյան

Սեպտեմբեր 20,2022 11:09 Share

2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախաձեռնում է հանրային ակտիվ գործունեություն եւ հիմնել է «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպությունը։

Դրա աշխատանքի ոլորտներն են լինելու՝ մարդու իրավունքների գերակայություն, գիտակրթական գործունեություն, հանրային համերաշխության ապահովում, ՀՀ-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդում, ազգային արժեքների ամրապնդում։  «Այն չունի որեւէ օլիգարխի ֆինանսավորում, այն հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա»,-նշեց Արման Թաթոյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել