Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արդյոք միտումնավո՞ր են խեղաթյուրվել դատավոր Հովհաննիսյանի բառերը

Հոկտեմբեր 06,2022 23:03

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների և Կարեն Անդրեասյանի միջև հարց ու պատասխանի ժամանակ վերջինս հայտարարել է. «Վերջերս դատավորներից մեկն ասաց, եթե Կարեն Անդրեասյանը գալիս է դատական համակարգ իր նախկին խոսքերով, թող չգա, եթե գալիս է նոր խոսքերով, թող գա կամ՝ նոր մոտեցումներով…»:

Թեև Անդրեասյանն այդ հայտարարության մեջ չի նշում դատավորի անունը, և բարձր ամբիոնից դատավորի խոսքը խեղաթյուրված է ներկայացնում՝ հարկ ենք համարում մենք ներկայացնել, ինչպես դատավորի անունը, այնպես էլ նրա խոսքը բառացի:

Այսպես, սեպտեմբերի 23-ին՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովից րոպեներ առաջ, լրագրողը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին հարց է տվել այն մասին, որ մամուլում որպես ԲԴԽ նախագահի թեկնածու շրջանառվում է Կարեն Անդրեասյանի անունը, դատավորն ի՞նչ դիրքորոշում ունի այդ առնչությամբ:

Ի պատասխան հարցի՝ Արման Հովհաննիսյանն ասել է. «Եթե իր նախկին տրամադրվածությամբ պետք է գա, այո՛, ես լավ չեմ նայում, իսկ եթե գալիս է՝ իրականում արդյունավետ աշխատանք իրականացնելու, որևէ վերապահում չունեմ»:

Արդյոք Կարեն Անդրեասյանի կողմից միտումնավո՞ր են խեղաթյուրվել դատավոր Հովհաննիսյանի բառերը, թե՞  նա ընկալման հետ խնդիր ունի:

Կից ներկայացնում ենք նաև համացանցում առկա դատավոր Ա. Հովհաննիսյանի պատասխանը պարունակող տեսանյութը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31