Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասլանյանն ինչ որոշում ընդունել է դա օրինական է, բայց նրան մեղադրում են, որ օրինական որոշումներն ընդունել ես օրենքի խախտմամբ». Տեղի է ունեցել Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը

Հոկտեմբեր 09,2022 20:35

Հոկտեմբերի 7-ին նշանակված էր Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հերթական դատավարությունը:

Դատարանն անցել է դատաքննության եւ քանի որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը բավականին երկար է եղել, մոտ 4 ժամ դատախազը կարդացել է այն. «Մեղադրանքի հետ կապված որոշակի հարցեր կար, պարզաբանումներ, դատարանը որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Սկզբում հետազոտել գրավոր ապացույցները, հետո հարցաքննել վկաներին: Եվ դրանով գործի քննությունն ավարտվեց: Մենք ցանկանում էինք, որպեսզի սկզբից հարցաքննվեին վկաները, հետո գործում առկա ապացույցների հետազոտություն լինի: Գրավոր ապացույցներն էլ բավականին ծավալուն են, այսինքն մի քանի դատական նիստ կտեւի մինչեւ հետազոտվի: Քանի որ որոշվել էր Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու հիմնավորում դատարանի կողմից նախկինում նշվել էր, որ դեռեւս վկաներ չեն հարցաքննվել: Այսինքն, մի քանի վկաների հարցաքննությունից հետո նոր կարելի է անդրադառնալ խափանման միջոցի հարցին»,- ասաց Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը, ապա նշեց, որ միջնորդել են, որպեսզի նախ վկաներին հարցաքննվեն, քանի որ կստեղծվի նաեւ այն համոզմունքը, որ դատարանի կողմից իրականացվում են գործողություններ, որպեսզի հնարավորինս երկար Ասլանյանը մնա կալանքի տակ. «Այնուհանդերձ դատարանը հիմք ընդունեց դատախազի առաջարկությունը, որ սկզբից հետազոտվեն գրավոր ապացույցները, ապա նոր անդրադառնան վկաներին: Այսինքն մի քանի նիստ մենք դեռեւս որեւէ վկա չենք հարցաքննի»:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Ասլանյանի պաշտպանները կրկին անգամ բարձրացրել են հարց՝ պարզաբանել մեղադրանքի որոշակի դրվագներ. «Հատկապես կարեւորվում էր, ի վերջո Մամիկոն Ասլանյանին արդյո՞ք մեղսագրվում է անօրինական որոշումների ընդունում, թե՞ ոչ: Այդ հարցը բազմիցս իմ կողմից բարձրաձայնվել է, եւ ասել են, որ համայնքի ղեկավարի որոշումները դրանք վարչական ակտեր են: Վերջնական հարցը ճշտելուց տրվեց այն պարզաբանումը, որ Մամիկոն Ասլանյանին անօրինական որոշումների ընդունում չի մեղսագրվում: Այսինքն, ունենք այսպիսի իրավիճակ՝ Ասլանյանն ինչ որոշում ընդունել է դա օրինական է, բայց նրան մեղադրում են, որ օրինական որոշումներն ընդունել ես օրենքի խախտմամբ: Սա իրավական աբսուրդ է, որի մասին դատարանում բարձրաձայնվել է»:

Ոսկանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե այս պահին ինչպես է Ասլանյանի առողջական վիճակը. «Խնդիրներ կան, որովհետեւ հենց դատական նիստի ժամանակ ընդմիջում խնդրեց, որպեսի դեղ ընդունի»:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 11-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31