Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կփորձի Հայաստանից երաշխիքներ ստանալու մի շարք պայմաններ դնել. մեկնաբանություն Բաքվից. JAMnews

Հոկտեմբեր 10,2022 10:16

JAMnews. «Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ամենակարևոր կետը 1991 թվականի Ալմա-Աթայի համաձայնագրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է»,- ընդգծել է քաղաքական մեկնաբան Աղշին Քարիմովը։

Նրա կարծիքով՝ այս թեզը հիմնարար գործոն կդառնա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար.

«Կարծում եմ՝ երկրորդ կարևոր արդյունքն այն է, որ այս հայտարարությունը Հայաստանին որևէ շանս չի թողնում միջամտելու Ղարաբաղյան հիմնախնդրին և Ադրբեջանին է վերապահում երկրի այդ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքները կարգավորելու իրավունքը։

Երրորդ՝ կողմերին այլևս չի հաջողվի խուսափել խաղաղությունից, բայց միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը չհամաձայնի սահմանազատման հարցում Ադրբեջանի պահանջների ծավալին։ Սա կարող է նոր մեկնարկային կետ ծառայել սահմանին ռազմական գործողություններ սկսելու համար։ Այստեղ կարևոր է նաև այն պայմանը, որ Ադրբեջանը դնում է բանակցություններում՝ սահմանային բուֆերային գոտու ստեղծումը»։

Քերիմովը նշել է, որ ԵՄ առաքելության մուտքը Հայաստանի տարածք կարող է լրջորեն շփոթեցնել Ռուսաստանին, և Կրեմլը, ամենայն հավանականությամբ, դա կգնահատի որպես հարված գոտկատեղից ներքև։ «Նման գնահատականների արդյունքը կարող են լինել Մոսկվայի կողմից Հայաստանին պատժելու նոր մեխանիզմները»,- ասել է քաղաքական մեկնաբանը։

Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը համաձայն չէ իր տարածքում նման առաքելության հետ, քանի որ «նման քայլը ներկա լարված ժամանակաշրջանում բոլորի համար կարող է իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար»։

Քերիմովը նաև կիսվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին հետագա զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումներով.

1.Խաղաղության պայմանագրին մերձեցումը ցույց է տալիս, որ այս փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է։ Չնայած դրան, Ադրբեջանը կփորձի համակարգված կերպով դնել Հայաստանից երաշխիքներ ստանալու մի շարք պայմաններ։

2.Երևանը կփորձի սև երանգներ ավելացնել խաղաղության օրակարգին, սակայն դրա հետ մեկտեղ կարող է բախվել Բաքվի կողմից ուժի կիրառմանը։

3.Ռուսաստանը դեռ չի նախանձի Պրահայի հանդիպման արդյունքներին, բայց եթե ԱՄՆ-ն փորձի դրանցից դիվանագիտական օգուտ քաղել, Մոսկվան կարձագանքի այդ քայլին։

4.Չեմ հավատում, որ Ռուսաստանը կշարունակի բոլոր մակարդակներում աջակցել Հայաստանին, որը փորձում է հարաբերությունների վեկտորը շրջել դեպի Արևմուտք։ Այդ իսկ պատճառով Կրեմլը, անշուշտ, կմեծացնի խաղադրույքը Ադրբեջանի վրա, իսկ Հայաստանի վրա՝ ճնշում գործադրելու ռեժիմը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31