Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում

Հոկտեմբեր 10,2022 12:20

Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով:

Համակարգը կառավարվում է հեռահար. իրականացնում է ոռոգման գրաֆիկների համակարգում, ջրի և հոսանքի խնայողություն, մարդկային ռեսուրսի արդյունավետ բաշխում և օգտակար գործողության բարձր գործակից է ապահովում: Ամեն ինչ կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Համակարգը նաև վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ հավաքում դաշտից։

Գառնիում գտնվող նշի այգու ոռոգման համակարգը կառավարվում է Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիայով: Այգում նախկինում ոռոգման ջուրը խնդիր էր. անցնելով կաթիլային համակարգի ու ներդնելով ոռոգման հեռակառավարման ծրագիրը՝ գործը հեշտացավ, արդյունավետությունն էլ բարձրացավ։


Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արդեն ներդրվել է Արցախի և Ռուսաստանի մի շարք այգիներում: Ստարտափի հեղինակները վստահ են՝ իրենց առաջարկած լուծումն ունի համաշխարհային տարածման տեսլական:

Revalcon-ը Ակբա Ֆեդերացիայի «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրի շահառուներից է։ Ստարտափն Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել դառնալ «Իմփաքթ Հաբի» էկոհամակարգի անդամ, որի շնորհիվ խորհրդատվություններ է ստացել տարբեր ոլորտների մենթորներից և մասնագետներից։

«Մենք քիչ մարդկային ռեսուրսներով օգնում ենք կառավարել մեծ տարածքներ, օգնում ենք խնայել թե՛ ջուրը, թե՛ էլեկտրաէներգիան և թե՛ մնացած բոլոր ռեսուրսները: Մասնակցել ենք Ակբա Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրին, 2021-ին հաղթել ենք: Այն մեզ հնարավորություն է տվել, որ օգտվենք ուսուցողական բազմաթիվ ծրագրերից, նաև՝ մարքեթինգային ու նոր կապերի միջոցով մեր բիզնեսը զարգացնելու հնարավորություն: Ակբա Ֆեդերացիայի շնորհիվ կարողացել ենք մեր բիզնեսը մասշտաբային դարձնել, ընդարձակել ամբողջ Հայաստանով»,- նշում է Revalcon ստարտափի համահիմնադիր, տնօրեն Սերգեյ Բարխուդարյանը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31