Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի նկատմամբ համաներում կիրառվեց, Արթուր Վարդանյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման. «Ա1+»

Հոկտեմբեր 10,2022 14:46

«Ա1+». Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ Նորքի զինված խմբի գործով հրապարակեց դատավճիռ։ Նա Արթուր Վարդանյանին դատապարտեց 13 տարի ժամկետով, Անտոն Թոթոնջյանին՝ 9 տարի ժամկետով, սակայն կիրառեց փորձաշրջան։

Այս գործով անցնում էր 20 անձ։

Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Արա Պողոսյանը, Վահագն Սալնազարյանը դատապարտվեցին 9-ը, Արման Հայրապետյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը ՝ 8, Տիգրան Բոյաջյանը՝ 6 տարվա ազատազրկման։

Դատարանը որոշեց Էդվարդ Մինասյանի նկատմամբ պատժի նշանակումը հետաձգել՝ հիմք ընդունելով դատաժշկական փորձաքննության եզրակացությունը։

Գործով անցնող Վահան Շիրխանյանը դատապարտվեց որոշ հոդվածներով արդարացվեց, սակայն դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Պատիժը սակայն չի կրի, համաներում կիրառվեց։

Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Հարություն Սարիբեկյանը պատասխանատվության չենթարկվեցին՝ քրեական պատասխանատվության ժամկետն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Այս գործով երեք կին էր անցնում։ Ասյա Մկրտչյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, նույն պատժաչափը ստացավ նաեւ Նելլի Մինասյանը։ Սակայն նրա նկատմամբ պատիժը չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան, Մարինե Կաթանյանի նկատմամբ եւս կսահմանվի փորձաշրջան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31