Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ավերել է Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին. yerkir.am

Հոկտեմբեր 11,2022 23:03

yerkir.am. Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին (18-19դդ.), գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։

Այս մասին ասվում է Caucasus Heritage Watch-ի նոր զեկույցում, որը հրապարակվել էր վերջերս։ Caucasus Heritage Watch-ը օգտագործել է արբանյակային պատկերներ՝ արձանագրելու հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը։ Սուրբ Սարգսի ավերումը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին «կանխել ու պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ու պղծման գործողությունները», առաջին խոշոր խախտումն է։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Սուրբ Սարգիսը ավերվել է 2022 թվականի մարտից հուլիսն ընկած ժամանակահատվածում։

Մարտի արբանյակային պատկերում եկեղեցին դժվար է տարբերել հողի մակերեսից տանիքի բուսականության պատճառով: Բայց տանիքի ուրվագծերը երևում են, իսկ շրջակա գյուղը անձեռնմխելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31