Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ նիստերին միանշանակ մասնակցելու ենք». ՔՊ ավագանու անդամը՝ Ալավերդու ավագանու նիստերի մասնակցության մասին

Հոկտեմբեր 12,2022 20:00

Այսօր Ալավերդի միավորված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Որի ժամանակ ընտրված ավագանին պետք է քվեարկության միջոցով ընտրեր համայնքի ղեկավար:

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 13 անդամները բոյկոտել էին նիստն ու չէին ներկայացել: Սակայն առանց նրանց նիստը կայացավ եւ բաց քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը:

Aravot.am-փորձեց պարզաբանում ստանալ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թե ո՞րն է նիստին չմասնակցելու պատճառը. «Այդ մասին այս պահին  չեմ ուզում մեկնաբանություն տալ: Բայց հաջորդ նիստերին միանշանակ մասնակցելու ենք»,-ասաց կուսակցության ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանն ու նշեց, որ այլ հարցերի չի ցանկանում պատասխանել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31