Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ եք տվել ձեր ձայնը, ովքեր կանգնել են Քոչարյանի կողքին, ֆինանսավորում ստացել, բայց քվեի համար ուրացել են»․ Սիսիանի համայնքապետը երդումի փոխարեն ելույթ ունեցավ

Հոկտեմբեր 15,2022 11:50

Հոկտեմբերի 15-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում նախատեսված էր Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց էր՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Բենյամինի Հակոբջանյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդման մասին:

Նիստը սկսվեց նախատեսված ժամից 15 րոպե ուշ։ Պարզվեց, որ ավագանու 21 անդամից ներկա են 9-ը։ Սա նշանակում է, որ քվորում չկա, եւ նիստը իրավազոր չէ։

Նշենք, ավագանու անդամի  մանդատներից հրաժարվելու հայտարարություն են արել, բայց դեռ դիմումները համայնքապետարան եւ ընտրատարածքային հանձնաժողով չեն ներկայացրել «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցություններն ու «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի անդամներն ու թեկնածուները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին  Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստում 9 կողմ ձայնով համայնքի ղեկավար էր ընտրվել կառավարող ուժի ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը։ «Քաղաքացիական պայմանագրի» 8 ձայնին միացավ նաեւ «Հանուն Հանրապետության» ավագանու անդամներից մեկը՝ Նախշուն Յազուլյանը, որին նորընտիր համայնքապետը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց։

«Տեսեք, թե ում եք տվել ձեր քվեն, դուք ձեր ձայնը վստահել եք մարդկանց, որոնք իրենց աթոռի համար չեն ներկայացել նիստի՝ տապալելով այն։ Այսպես կտուժի համայնքն ու Սիսիանը։ Ուզում եք արտահերթ ընտրություն՝ խնդրեմ, ես բաց եմ դրա համար։ Վստահ եմ, որ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք։ Ո՞ւմ եք տվել ձեր ձայնը, ովքեր կանգնել են Քոչարյանի կողքին, ֆինանսավորում ստացել, բայց քվեի համար ուրացել։ Թող լինի արտահերթ ընտրություններ»,-այսօր ասաց Արմեն Հակոբջանյանը։

Դարբասի  հոգեւոր հովիվ Տեր Ընծան հայտարարեց, որ չի խառնվում քաղաքականությանը, բայց միասնության կոչ արեց։ «Քրիստոսը ասում  է այն տունը, որի մեջ բաժանում կա, այդ տունը կանգուն չի կարող մնալ։  Թող Աստված խոհեմություն ու իմաստնություն մաղթի բոլորիս»,-ասաց Տեր Ընծան։

Գործող կարգի համաձայն, եթե քվորում չի ապահովվում ու նիստը չի կայանում, ապա նույն օրակարգով նիստ նշանակվում է հաջորդ օրը։ Նիստը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 16-ին։

Փաստորեն այս պարագայում ստացվում է, որ Սիսիանի նորընտիր ավագանին հնարավոր է կազմալուծվի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ։

Ավագանու նիստի տեսագրությունը այստեղ՝

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31