Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Թալինի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը

Հոկտեմբեր 17,2022 17:34

Թալին խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները Տավրոս Սափեյանն այսօր ստանձնեց երդման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, համայնքի բնակիչներ։

Համայնքապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորանքներ են հղել  Գևորգ Պապոյանը, Սերգեյ Մովսիսյանը և այլք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալին համայնքի ղեկավար։

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31