Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

Հոկտեմբեր 20,2022 14:17

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։
EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և գործարքներ դեպի ամպի վրա գտնվող տիեզերական տվյալներ՝ ուղեծրի հարյուրավոր սենսորների միջով: Ընկերությունում կարծում են, որ այս ամենին կարող են հասնել արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ։

EnduroSat-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայչո Ռայչևը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաև այն նախագծերը, որոնց վրա ներկայումս աշխատում են իր գլխավորած ընկերության մասնագետները։

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։

Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեությանը ծանոթանալու շրջանակում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլովդիվի ազատ գոտի (Plovdiv Free Zone), որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք Պլովդիվի ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31