Լրահոս
Օրվա լրահոսը

300.000 եվրո Սյունիքի մարզին․ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիայում է

Հոկտեմբեր 20,2022 23:13

Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատանքային այցով Ֆրանսիայում (Լիոն) գտնվող Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի  Օվերն-Ռոն-Ալպ նահանգի նախագահ Լորա Վոքիեն կստորագրեն երկկողմ համագործակցության համաձայնագիր ու հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Իսկ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մի քանի ժամ առաջ, Օվերն-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը քվեարկությամբ հաստատեց 300 հազար եվրոյի աջակցության ծրագիրը՝ Սյունիքի մարզին, որը կուղղվի մարզի զարգացմանն ու, մասնավորապես, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես տեղեկացրել է Օվերն-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը։ «Օվերն-Ռոն-Ալպեր նահանգը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները, եւ իր անսասան աջակցությունը հայտնում Հայաստանին»,-արձանագրեց խորհուրդը։

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  վարչապետի որոշմամբ Ֆրանսիա է գործուղվել հոկտեմբերի 19-ին։ Մարզպետի հետ է նաեւ նրա օգնական Սուրեն Քեսեջյանը։ Իսկ Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի միջեւ ստորագրվելիք գործընկերության համաձայնագրի մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31