Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարին

Հոկտեմբեր 24,2022 23:45

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների  հետևանքները։

Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝  ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև Վերիշեն, Ակներ բնակավայրեր։ Նրանք տեղում ծանոթացել են իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների հետ:

 

Գորիսի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31