Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ն հայտարարություն է արել

Հոկտեմբեր 31,2022 20:35

«Շախմատի միջազգային ֆեդերացիան անցած հանգստյան օրերին պաշտոնական հրավեր է հանձնել գրոսմայստեր Դին Լիժենին` մասնակցելու 2023 թվականի չեմպիոնության մրցամարտին այն բանից հետո, երբ գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը նամակով պաշտոնապես հաստատել է, որ հրաժարվում է մասնակցել իր տիտղոսը պահպանելու համար մրցամարտին:

Ներկայումս ՖԻԴԵ-ն բանակցում է 2023 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպելուն հավակնող երկու քաղաքների հետ:  Հենց որ ներկայացված առաջարկներից մեկին հավանություն կտրվի եւ կորոշվեն մրցավայրը, մրցանակային ֆոնդը եւ ճշգրիտ ժամկետները, Յան Նեպոմնյաշչին եւ Դին Լիժենը մրցամարտի պայմանագիր կստանան»-ասված է ՖԻԴԵ-ի հայտարարությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31