Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական համագործակցությունը խորանում է և դա անհանգստացնող է». Արման Բաբաջանյան

Նոյեմբեր 02,2022 20:55

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջիկայում Հայաստանի իշխանությունները կշարունակեն բարձր մակարդակի շփումներն ու քննարկումները Միացյալ նահանգների գործընկերների հետ։

Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի մի շարք անդամներ այցելելու են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Իրականում Հայաստանը ԱՄՆ-ի հետ փորձում է զարգացնել հարաբերությունները, սակայն փորձում է դա անել այնպես, որ դրանից չտուժի այն սպեկտորը, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների այն ամբողջությունը, որը, կարծես, Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է շարունակել, պահպանել: Դա անհնար է։

Անհնար է չտեսնել Միացյալ Նահանգների համար Հայաստանում, Հայաստանի տարածքում որևէ կարգի մրցակից, ավելի, քան Հայաստանում ռուսական ներկայությունն է. սա մտահոգիչ է:

Գետնի վրա հայ-ռուսական համագործակցությունը խորանում է և դա անհանգստացնող է, որովհետև իրականում մենք կարող ենք գործ ունենալ մի իրավիճակի հետ, երբ մեր երկրում Ռուսաստանի ազդեցության խորացմանը զուգահեռ  հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ծավալվող ֆրուստրացիոն հռետորաբանությունը սկսի ընկալվել իբրև Հայաստանի կողմից չարդարացված քաղաքականություն, որի արդյունքում ռուսները պետք է ինչ-որ խանդի տեսարաններ սարքեն և անցնեն  հաշվեհարդարի: Կա ռուսական պրոպագանդիստական, մանիպուլիացիոն նման պրակտիկա և կա ռիսկ, որ Հայաստանը կարող է դառնալ դրա թիրախը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930