Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է արվում նոյեմբերի 5-ին նախատեսված համապետական ծառատունկի օրվա ընտրությունը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնել». պարզաբանում

Նոյեմբեր 04,2022 17:35

Հարգելի քաղաքացինե՛ր, զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերնե՛ր,
Երեկվանից փորձ է արվում սույն թվականի նոյեմբերի 5-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկի օրվա ընտրությունը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնել։

Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ աշնանային համապետական ծառատունկի օրը ընտրվել է դեռ ամիսներ առաջ։ 2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։

Համապետական ծառատունկի օրը հայտարարվել է սույն թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ նոյեմբերի 5-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարվել է 2 օր անց՝ հոկտեմբերի 30-ն։

Ուստի, հորդորում ենք զերծ մնալ բնապահպանական այս կարևորագույն միջոցառման վերաբերյալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930