Տնային պայմաններում հաստ աղիքի մաքրման մի քանի եղանակ կա, մենք առանձնացրել ենք հետևյալ միջոցները:
1․ Ջուր – Բավականաչափ ջուր խմելը և օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պահպանելը մարսողությունը կարգավորելու ամենապարզ միջոցներից մեկն է։ Հաստ աղիքի մաքրման համար խորհուրդ է տրվում օրական խմել 6-8 բաժակ գոլ ջուր, ինչպես նաև ավելի շատ օգտագործել ջրի բարձր պարունակություն ունեցող մրգեր ու բանջարեղեն, ինչպիսիք են լոլիկը, ձմերուկը և այլն։
2․ Աղ – Երկու թեյի գդալ ծովի կամ վարդագույն աղը խառնեք գոլ ջրին ու խմեք քաղցած փորին։ Այդ լուծույթը խթանում է հաստ աղիքի շարժը մի քանի րոպեի ընթացքում։ Այն կարելի է խմել օրը երկու անգամ։
3․ Բջջանյութով հարուստ դիետա – Բջջանյութն արժեքավոր սննդանյութ է, որը պարունակվում է բուսական ծագման սննդամթերքներում, սերմերի, ընդեղենի, հատիկավորների բաղադրությունում։
Կարդացեք նաև
Սննդային մանրաթելերը, մեծ տեղ գրավելով ստամոքսում և աղիներում, երկար են պահում հագեցածության զգացողությունը, խթանում են աղիների գալարակծկանքը, նպաստում են աղիներում առողջ միկրոֆլորայի ձևավորմանը և նվազեցնում աղիքային հիվանդությունների զարգացման վտանգը։
4․ Լիմոնի ջուր և մեղր – Խառնեք կիտրոնի թարմ հյութը, մեկ թեյի գդալ մեղրն ու մի պտղունց աղը գոլ ջրի հետ և խմեք առավոտյան քաղցած փորին։
5․ Հյութեր ու սմուզիներ – Մրգերից ու բանջարեղենի որոշ տեսակներից ստացված թարմ հյութերն ու սմուզիները լավ օգնում են աղիները մաքրելու հարցում, օրինակ՝ կարող եք ընտրել խնձորի, կիտրոնի, հալվեի համադրոթյունը։ Դրանք նաև օրգանիզմը հարստացնում են օգտակար սննդանյութերով։
7․ Պրոբիոտիկներ – Պրոբիոտիկներն օգնում են մաքրել հաստ աղիքն ու հարստացնել աղիներն օգտակար բակտերիաներով։ Յոգուրտը, թթու վարունգը, խնձորի քացախը և ֆերմենտացված այլ մթերքները լավ պրոբիոտիկներ են համարվում։
8․ Բուսական թեյեր – Բուսական որոշ թեյեր կարող են բարելավել մարսողությունը։ Լուծողական ազդեցություն ունեցող թեյերը, ինչպիսիք են տուղտից, ալոեից, եզան լեզվից ստացված տարբերակները, կարող են օգնել փորկապության դեպքում։
9․ Կոճապղպեղ – խթանում է մարսողությունը։ Այն կարելի է ավելացնել հյութերին, թեյերին, կամ ուտել առանձին։ Օրական մեկ-երկու անգամ կարող եք օգտագործել մեկ թեյի գդալ կոճապղպեղի հյութի, նույնքան մեղրի ու գոլ ջրի խառնուրդը։
10․ Ձկան յուղ – Ձկան յուղը կարելի է ընդունել որպես սննդային հավելում, օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ այս հավելումը արդյունավետ է մարսողության բարելավման համար։
Եվ վերջում աղիները մաքրելու լավ միջոց է որոշ ժամանակ քաղցած մնալը, որի ընթացքում երիկամներն ու լյարդը կհասցնեն դուրս բերել օրգանիզմից վտանգավոր նյութերը։ Այդ ժամանակահատվածում կարող եք ջուր, թարմ մրգային ու բանջարեղենային հյութեր խմել՝ մաքրման գործընթացն արագացնելու ու քաղցը մի փոքր հագեցնելու համար։
Ծանուցում․ աղիների մաքրման վերաբերյալ որոշումը համաձայնեցրեք ձեր բժշկի հետ, քանի որ կան մի շարք աղիքային հիվանդություններ ու խնդիրներ, որոնց դեպքում հիշյալ մթերքներից որոշների հետ կապված կարող են լինել հակացուցումներ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից





















































