Մեզնից շատերն առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով, որի անգամ բույրն է արթնացնում՝ բերելով իր հետ լավագույն ակնկալիքները նոր օրվանից։ Սակայն բազմաթիվ են պատճառները, թե ինչու արժե առավոտյան սուրճը փոխարինել հիմնային ջրով՝ հենց այդ ակնկալիքները իրականություն դարձնելու համար։
Ինչպես հայտնի է, թթվահիմնային հավասարակշռությունը (pH) օրգանիզմի առողջության ցուցիչն է, որի տեղաշարժն այս կամ այն կողմ՝ «թթվայնացումը» կամ «հիմնայնացումը», կարող է մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։
Եթե օրգանիզմում գերակշռում է թթվային միջավայրը, իմունային համակարգը դժվարանում է պայքարել հիվանդությունների, բակտերիաների ու չարորակ նորագոյացությունների դեմ։
Օրգանիզմի pH միջավայրը բարելավելու ուղիներից մեկը որակյալ, հիմնային ջուրն է, որը կարել է ստանալ տնային պայմաններում։
Կարդացեք նաև
Տարբերակ №1
Այս եղանակով պատրաստված հիմնային ջուրը լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում, քանի որ մեծ ծախսեր չի պահանջում և միաժամանակ շատ արդյունավետ է։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- 1 լ մաքուր ջուր,
- 1 լիմոն,
- 1 թեյի գդալ հիմալայան աղ։
Պատրաստման եղանակը շատ պարզ է․ լցրեք ջուրը տարայի մեջ, ավելացրեք մասերի բաժաված կիտրոնը, այնուհետև աղը և, ամուր փակելով կափարիչը, թողեք 12 ժամ՝ սենյակային ջերմաստիճանում։ Հաջորդ առավոտ խմեք այդ ջրից 3 բաժակ՝ նախաճաշից առաջ։
Տարբերակ №2
Այս տարբերակը շատ ավելի պարզ է․ պետք է պարզապես ջուրը եռացնել 5 րոպե։
Սովորական ջրի рН-ը չի գերազանցում 7,2-ը, իսկ 5 րոպե եռացնելուց և հովացնելուց հետո рН-ը հասնում է մինչև 8,4-ի՝ նպաստելով մարմնի թթվահիմնային հավասարակշռության կարգավորմանը։ Խորհուրդ է տրվում եռացրած ջուրը պահել լավ փակվող ապակյա կամ չժանգոտվող մետաղից պատրաստված տարայի մեջ։
Տարբերակ №3
Երրորդ տարբերակի հիմքում սննդային սոդայի օգտակար հատկությունների կիրառումն է։ 250 մլ ջրին պետք է պարզապես ավելացնել 1 թեյի գդալ սոդա՝ այդպիսով հասցնելով ջրի pH -ը 7,9-ի։
Իհարկե, հիմնային ջուրը երիտասարդության և առողջության էլեքսիր չէ, սակայն այն ունի մի շարք առավելություններ, որոնք նպաստում են օրգանիզմի շատ գործառույթների կարգավորմանը․
- Հիմնային ջուրը խթանում է օրգանիզմի նյութափոխանակությունը, նպաստում թունավոր նյութերի դուրս բերմանը։
- Դանդաղեցնում է ազատ ռադիկալների կուտակումը։
- Այն դրական է ազդում մարսողական համակարգի վրա, կարգավորում է միկրոֆլորան, ստամոքսի թթվայնությունը, նպաստում լորձաթաղանթի վերականգնմանը։
- Հիմնային ջուրը միզամուղ է, դրական ազդեցություն ունի երիկամների առողջության վրա։
- Հիմնային ջրի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս պաշտպանել հենաշարժողական ապարատը, քանի որ այն խոչընդոտում է մկաններից, ոսկորներից հանքանյութերի «լվացմանը»։
- Այդպիսի ջուրը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը, արյան մեջ խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը։
- Ընդհանուր առմամբ այն դրական է ազդում իմունիտետի վրա։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ




















































