Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլացի ֆուտբոլասերներ. «Տիտեն պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար»

Դեկտեմբեր 10,2022 18:00

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում 2:4 հաշվով Խորվաթիային պարտվելուց եւ պայքարից դուրս մնալուց հետո հայտարարել է պաշտոնը թողնելու մասին: Հատկանշական է, որ «գնդակի կախարդները» հանդիպման հիմնական եւ լրացուցիչ խաղակեսերում խաղային ու տարածքային շոշափելի առավելություն ունեին մրցակցի նկատմամբ:

«Պարտությունը ցավոտ է, բայց ես  հանգիստ եմ: Սա հավաքականի ղեկին գտնվելու իմ փուլի ավարտն է»,-մասնագետի խոսքերը մեջբերել է  TNT Sports-ը:

Բրազիլացի ֆուտբոլասերները ցասման մեջ են: Ու դա պարզորոշ երեւում է սոցցանցերում արված գրառումներից: Մասնավորապես, օգտատերերից մեկը գրել է, թե պարտության միակ պատճառը Տիտեն է, եւ նա պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար: Իսկ մեկ ուրիշը գրել է. «Դիմում եմ Նեյմարին,Վինիսիուսին, Ռիշարլիսոնին եւ Անտոնիին. դուք արժանի չեք աշխարհի գավաթին ոչ միայն ձեր մեծամտության համար, այլեւ` անվճռականության: Դուք այնքան էլ շատ չցանկացաք երջանկացնել Բրազիլիային»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031