Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը ուշ կլինի. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը

Դեկտեմբեր 12,2022 16:30 Share

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:

Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:

Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

1.Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:

2.Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:

3.Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է՝ հայաթափել Արցախը:

Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031