Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Գոռ Աբրահամյանը՝ «Քինգ Մարշալ»-ի փաստաթղթերի մասին

Դեկտեմբեր 12,2022 18:17

Aravot.am-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել էր՝ արդյոք «Քինգ Մարշալ» ՍՊԸ-ի կողմից սերտիֆիկատներ կեղծելու վերաբերյալ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հիշեցնենք , որ Aravot.am-ի տեղեկություններով, Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանից ՔՈԳ վարչություն ստացվել էր հանրային անվտանգության պաշտպանության ծառայությունների ձեռքբերման մրցույթի շրջանակում «Քինգ Մարշալ» ՍՊԸ-ի կողմից հրավերով սահմանված՝ ղեկավար անձնակազմի հակաահաբեկչական որակավորումը հավաստող փաստաթղթերի իսկության վերաբերյալ գրություն եւ կից հավաստագրեր, նաեւ ՀՀ ԱԱԾ-ի կողմից էին ստուգումներ իրականացվել, եւ առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

«Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վարույթը նոր է նախաձեռնվել»,-հաստատել է Գոռ Աբրահամյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031