Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց Քաղաքացիների ընդունելության կենտրոն

Դեկտեմբեր 12,2022 19:33 Share

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն։

Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Կենտրոնի աշխատանքներին:

«Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու մոտ լիարժեք տեղեկատվության աղբյուր չէր հանդիսանում: Քաղաքացիները գալիս էին այստեղ տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու համար, սակայն պայմանները այդքան էլ գոհացուցիչ չէին։ Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է Մինասյանը:

Քաղաքացիների ընդունելության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հարկադիր կատարող-քաղաքացի կապի կանոնակարգված և վերահսկելի կապի ապահովումն է Ծառայության վարչական շենքում։

«Աշխատակիցները քաղաքացիներին ուղեկցելու են ընդունելության կենտրոն,  այնուհետև կապ են հաստատելու տվյալ հարկադիր կատարողի կամ նրա բացակայության դեպքում՝ բաժնի փոխարինող աշխատակցի հետ՝ նրան հրավիրելով կենտրոն: Աշխատակիցներն համակարգչի միջոցով քաղաքացուն կարող են տրամադրել կատարողական վարույթին առնչվող տեղեկատվություն, ընդունել դիմումներ, հայտարարություններ, տրամադրել  խորհրդատվություն, առձեռն հանձնել վարույթի շրջանակներում կայացված որոշումները»,- նշել է  Արդարադատության նախարարության  Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տևական ժամանակ է՝ իրականացնում է համալիր բարեփոխումներ։ Առաջնային լուծում պահանջող խնդիրներից է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումը։ Այս ուղղությամբ վերջին 2 տարիների ընթացքում արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ․  ավելացվել են թեժ գծի զանգերն սպասարկող օպերատորների քանակը, ստեղծվել և հաջողությամբ գործում է «ՔոԱրգելանքը» արագ արձագանքման խումբը, ՀԿԱԾ-ի «www.cesa.am» պաշտոնական կայքէջում գործարկվել է Ծառայության հետ օպերատիվ էլեկտրոնային կապի գործիքակազմ։

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031